Վրացի 16-ամյա պաշտպան Սաբա Խարեբաշվիլին կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է խոստումնալից պատանու ծառայություններով։ Խարեբաշվիլին Թբիլիսիի «Դինամոյի» սան է և խաղացող։
Առաջին թիմի կազմում տաղանդավոր պաշտպանը 7 հանդիպում է անցկացրել Վրաստանի առաջնությունում։
Նա նաև 6 հանդիպում ունի իր ակտիվում երիտասարդական հավաքականի կազմում։
Նշվում է, որ «սերուցքայինները» դիտարկում են 16-ամյա ձախ եզրային պաշտպանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։