Մադրիդի «Ռեալի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Խորխե Վալդանոն բացատրել է, թե ով է պատասխանատու «Բարսելոնայի» (0:4) և «Միլանի» (1:3) հետ վերջին պարտված խաղերի համար։
«Պատասխանատվությունը մարզչինն է: Ամեն անգամ, երբ կարգուկանոն չկա, պատասխանատու է մարզիչը։ Պատասխանատվություն կա նաև կազմի ձևավորման հարցում: Այս կազմում հավասարակշռություն այնքան էլ չկա»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Նա նաև նշել է, որ «Ռեալում» այս իրավիճակի պատճառներից մեկը Տոնի Կրոսի հեռանալն է։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել էր, որ այն, ինչ տեղի է ունենում թիմի հետ, ճգնաժամ չի համարում։ Նա ընդգծել էր, որ ակումբում խաղալու 12 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ նման իրավիճակների է հանդիպել։ Իսկ երկրպագուներին նա վստահեցրել էր, որ շատ շուտով թիմը կվերադառնա իր նախկին մակարդակին։