Չեմպիոնների լիգայի խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրի շրջանակում այսօր հանդիպեցին «Բրյուգեն» և «Աստոն Վիլան»։
Հանդիպումն ավարտվեց բելգիական թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Վանակենը (11մ)։ Սակայն 11 մետրանոց հարված նշանակելու որոշումն ինքնին հակասությունների տեղիք տվեց: Դարպասապահը գնդակը փոխանցեց պաշտպանին, ով մտածեց, որ գնդակը դեռ խաղի մեջ չէ, և վերցրեց այն ձեռքով՝ ազատ հարված կատարելու համար: Սակայն մրցավարը նշանակեց 11 մետրանոց։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Շախտյորը» 2-1 հաշվով հաղթեց «Յանգ Բոյսին»։
Մրցաշարային աղյուսակը՝