«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Բենջամին Մենդին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական Լիգա-2-ը ներկայացնող «Լորիեն» ակումբում, շահել է դատը իր նախկին ակումբի դեմ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մենդիի պահանջը կազմում էր մոտ 11 միլիոն ֆունտ: Դատարանի՝ Մենդիի օգտին կայացրած վճիռը նշանակում է, որ նա իրավունք կունենա ստանալ այդ գումարի մեծ մասը, քանի որ նա մոտ հինգ ամիս է անցկացրել կալանքի տակ: Հստակ գումարը պետք է համաձայնեցվի շահագրգիռ կողմերի կողմից կամ կորոշվի հետագա լսումների ժամանակ, եթե համաձայնություն ձեռք չբերվի:
2021 թվականին խաղացողի կրկնակի ձերբակալումից հետո «Մանչեսթեր Սիթին», վկայակոչելով Մենդիի անկարողությունը, դադարեցրեց ամսական 500,000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ վճարելը:
2023 թվականին Մենդին արդարացվեց իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներից և հայց ներկայացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Ֆուտբոլիստն ասել է, որ իրեն ստիպել են վաճառել իր առանձնատունը 4 միլիոն ֆունտով, որպեսզի վճարի իրավաբանական ծախսերը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված ծախսերը: Նրա նախկին թիմակիցներ Ռահիմ Ստերլինգը, Բերնարդո Սիլվան և Ռիյադ Մահրեզը նրան ֆինանսապես օգնել են, երբ ակումբը դադարեցրել է աշխատավարձերի վճարումը: