«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ասել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «սպանել է ֆուտբոլը»։
Չնայած Գվարդիոլայի բոլոր ձեռքբերումներին՝ Էվրան կարծում է, որ նրա ազդեցությունը ֆուտբոլային մշակույթի վրա բացասական է եղել:
«Կարծում եմ՝ Գվարդիոլան լավագույն մարզիչներից մեկն է, բայց նա սպանել է խաղը… Բոլորը ցանկանում են խաղալ Գվարդիոլայի պես… Հիմա բոլորն ուզում են հիանալի խաղալ: Դա տիկի-տակա է, միայն Գվարդիոլան գիտի, թե ինչպես դա անել: Ինչո՞ւ են բոլորը կրկնօրինակում Գվարդիոլային. մենք ստեղծագործական ունակություններ չունենք: Մենք այլևս հանճար չունենք. Դուք այլևս չեք տեսնի այնպիսի խաղացողների, ինչպիսին Ռոնալդինյոն է կամ Ազարը, որովհետև այս մարզիչները երիտասարդ խաղացողին կասեն. «Եթե փոխանցումը չանցնես, ես քեզ կնստեցնեմ պահեստայինների նստարանին»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Էվրան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2006-ից 2014 թվականներին։ Այս ընթացքում «կարմիր սատանաները» հինգ անգամ հաղթել են Անգլիայի առաջնությունում։