«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելրոյը մնա ակումբում այն բանից հետո, երբ Ռուբեն Ամորիմը կզբաղեցնի «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յունայթեդի» ֆուտբոլիստները հոլանդացուն տեսնում են որպես կապող օղակ նոր մարզչական շտաբի և թիմի միջև, ինչպես նաև գնահատում են վան Նիստելրոյի՝ խաղացողների հետ շփվելու ձևը: Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը և առաջին թիմին աջակցող ողջ անձնակազմը մեծ հարգանքով են վերաբերվում Ռուդին՝ նրա պահվածքի համար։
Պորտուգալացի Ռուբեն Ամորիմը պետք է գլխավորի «կարմիր սատանաներին» նոյեմբերի 11-ին: Անգլիական ակումբը «Սպորտինգին» վճարել է նաև Ամորիմի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար անհրաժեշտ գումարը։