Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի ցանկանում առաջիկա հանդիպումներում վտանգի ենթարկել հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի առողջությունը, ուստի Անդրեյ Լունինը, ամենայն հավանականությամբ, առաջին րոպեներից կսկսի հաջորդ խաղը, որը տեղի կունենա Չեմպիոնների լիգայի շրջանակում «Միլանի» հետ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը:
Ըստ իսպանական հրապարակման՝ բելգիացի դարպասապահն ամեն ջանք գործադրում է հաջորդ հանդիպմանը վերականգնվելու համար, նա արդեն վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին, սակայն ակումբը չի ցանկանում նրան վտանգի ենթարկել։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խորհուրդներ է տվել Կուրտուային. Կառլոն ընդգծել է, որ ավելի լավ է, որ դարպասապահը բաց թողնի «Միլանի» և «Օսասունայի» հետ առաջիկա խաղերը, եթե վնասվածքի կրկնության նույնիսկ նվազագույն հավանականություն կա։ Նա Տիբոյին խորհուրդ է տվել լիովին ապաքինվել ու միջազգային դադարից հետո վերադառնալ թիմի մեկնարկային կազմ:
«Ռեալ» — «Միլան» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 5-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին: