Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում բաժանվել 23-ամյա վինգեր Ռոդրիգո Գոեսից, որի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։ Այս մասին հայտնում է SpilXperten-ը՝ հղում անելով լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում բաժանվել այնպիսի տաղանդավոր խաղացողներից, ինչպիսիք են Ռոդրիգոն կամ Վինիսիուս Ժունիորը։
Բացի այդ, բրազիլացի հարձակվողին վստահում է նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Ընդգծվում է, որ Արքայական ակումբը կմտածի Ռոդրիգոյին վաճառելու մասին, եթե նա ինքը դժգոհություն հայտնի թիմում իր կարգավիճակից։