Անգլիայի Մ18 Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Սանդերլենդի» Մ18 թիմը սեփական հարկի տակ հաղթել է «Վուլվերհեմփթոնի» Մ18 թիմին։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
«Սանդերլենդի» կազմում գոլային փոխանցում է կատարել Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։
Գերագուսյանն ԱՊԼ Մ18 մրցաշարի այս առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։