Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային կարճ ցուցակում։ Այս մասին հայտնում են Sports Yahoo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Փարիզյան գրանդի ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել բրազիլացու հետ և այդպիսով վրեժխնդիր լինել «սերուցքայիններից» Կիլիան Մբապեի տրանսֆերի համար։ Մադրիդցիներն իրենց հերթին չեն ցանկանում թույլ տալ Վինիսիուսին հեռանալ «արքայական» ակումբից։
Վինին «Ռեալի» հետ պայմանագրային պարտավորություններ ունի մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ բրազիլացին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսին։