«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու առաջնայ թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ցանկանում է ձմռանը Գարսիային վարձավճարով ուրև ակումբ ուղևորել։ Նշվում է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Սոսյեդադը» և «Ժիրոնան»:
Հենց «Ժիրոնայում» է 23-ամյա խաղացողը անցկացրել նախորդ մրցաշրջանը՝ նույնպես վարձավճարով։
Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան «կապտանռնագույնների» կամում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: