Հայտնի դերասանուհի և երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն սոցցանցերի իր էջում բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից, ովքեր որոշել են, որ դա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրիի (լրիվ անունը՝ Էրնանդես Ռոդրիգո) հաշիվն է — խմբ): Այս մասին հայտնում է Nettavisen-ը։
Նշենք, որ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում էջ չունի, ուստի Վինիսիուսի երկրպագուները վիրավորանքներ են գրել Ռոդրիգո ազգանունով ամենահայտնի օգտատերերի էջերի մեկնաբանություններում։ Երկրպագուների թիրախում են հայտնվել նաև Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Ռոդրիգո Դե Պոլը և Ռոդրիգո Ռիկելմեն:
Հիշեցնենք, որ Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի առաջին ֆուտբոլիստը, որը ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ այս տիտղոսի առաջին դափնեկիրը։ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։