«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ խաղից հետո (1:2) խոսել է թիմի հետ կապված խնդիրների մասին:
«Վաղը մեր մարզմանը կլինեն երկու դարպասապահ և Էրլինգ Հոլանդը, ուրիշ ոչ ոք չունենք: Մենք 13 խաղացող ունենք: Իսկապես բարդ է, բայց պետք է ջանքեր գործադրենք։ Խաղացող տղաներից շատերը խնդիրներ ունեցան, և կտեսնենք, թե ինչպես կվերականգնվեն: Ինը տարվա ընթացքում ես երբեք այդքան շատ վնասվածքներ չեմ ունեցել այսքան շատ պատճառներով: Նման իրավիճակներում խաղացողները մի քայլ առաջ են գնում: Նրանք ավելի միասնական են, քան երբևէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով առաջին տեղում է։