«Տոտենհեմը» որոշում է կայացրել լոնդոնյան թիմում «Լայպցիգից» վարձավճարով հանդես եկող հարձակվող Տիմո Վերների հարցում։
Գերմանացի ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալու մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ վարձակալության գործարքը ներառում է նաև ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:
Այնուամենայնիվ, ըստ GiveMeSport-ի, «Տոտենհեմը» դժվար թե օգտվի Վերների լիարժեք տրանսֆերն իրականացնելու հնարավորությունից: Այս պահին Էնջ Պոստեկոգլուն 28-ամյա հարձակվողին չի տեսնում իր երկարաժամկետ ծրագրերում, ուստի նա հակված է հրաժարվել նրա ծառայություններից։
Այս մրցաշրջանում Տիմո Վերները մասնակցել է «Տոտենհեմի» 13 հանդիպման բոլոր մրցաշարերում` դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։