«Նյուքասլը» հայտարարել է Թբիլիսիի «Դինամոյի» հարձակվող Վախթանգ Սալիայի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որի ժամկետը չի նշվում, ուժի մեջ կմտնի հաջորդ ամառ։
Սալիան Թբիլիսիի «Դինամոյի» սան է։
Հարձակվողը թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։