Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին «չար ոգիների» դեմ ծիսակատարություն անցկացնելու համար «Բարսելոնայի» մարզաբազա է հրավիրել շամանի։ Այս մասին գրում է իսպանացի լրագրող Սալվադոր Սոստրեսը։
Ըստ աղբյուրի՝ Չավին դա կազմակերպել է այն ժամանակ, երբ իրեն թվացել է, թե ակումբում ոչ ոք չկա։
Տարօրինակ ծիսակատարությունները նկատել են անվտանգության աշխատակիցները։ Դրա մասին անմիջապես հաղորդել են ակումբի նախագահ Ժոան Լապորտային, սակայն նա որոշել է չփչացնել հարաբերությունները մարզչի հետ։
Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021-ից 2024 թվականներին: Թիմն իր գլխավորությամբ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթում: