Սաուդյան Արաբիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ պարտվեց «Ալ-Տաավունին»՝ 0-1:
Գոլը 71-րդ րոպեին խփեց հյուրերի պաշտպան Ֆլավիոն։
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում։ Պորտուգալացին հանդիպման 90+6-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։
«Ալ-Տաավունը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ և մրցակցին կիմանա վիճակահանությունից հետո։