Պեպ Գվարդիոլան կիսվել է «Ոսկե գնդակի» արդյունքների վերաբերյալ իր մտքերով։ Մրցանակը նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Երկրորդը Վինիսիուսն էր Մադրիդի «Ռեալից»:
«Իհարկե, եթե Վինիսիուսը հաղթեր, նա ավելի քան արժանի կլիներ: Նույնն էր Էրլինգ Հոլանդի հետ նախորդ մրցաշրջանում, երբ նա չհաղթեց: Նա ներկա է եղել արարողությանը և շնորհավորել Լիոնել Մեսսիին, ապա վերադարձել և հաջորդ մրցաշրջանում կրկին փորձել:
Շնորհավորում եմ Կարլո Անչելոտիին լավագույն մարզչի մրցանակին արժանանալու համար, բայց Ջան Պիերո Գասպերինին և Լուիս դե լա Ֆուենտեն նույնպես արժանի են դրան։ Բայց մարդիկ քվեարկեցին, և Կարլոն նույնպես արժանի էր դրան:
Այս միջոցառումը պետք է ուրախություն պատճառի, մարդիկ պետք է ընդունեն արդյունքները։ Քվեարկում են լրագրողներ ամբողջ աշխարհից, ոչ թե մեկ երկրից։ Կարող են լինել տարբեր կարծիքներ, և դա ֆուտբոլը դարձնում է ավելի գեղեցիկ։
Որպես ակումբ՝ մենք ուրախ ենք, որ Ռոդրին դարձել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է այս մրցանակը։ Դա նման է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան հաղթելուն: Մենք հպարտ ենք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ում խոսքերն է մեջբերում BBC-ն։