Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու առաջարկը, հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն 39-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի «կարմիր սատանաների» հետ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ՝ հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց հոլանդացի Էրիկ տեն Հագին։