«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման արձագանքել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը նախկին խաղընկեր Վինիսիուս Ժունիորի մրցանակին չարժանանալուն։
«Շատ ուժեղ»,- գրել է Բենզեման Instagram-ի story բաժնում՝ հրապարակելով Վինիսիուսի հետ լուսանկար։
Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։