Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ստանա տարվա լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս անվանակարգում հաղթող կճանաչվի Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն , որը «ֆուրիա ռոխայի» հետ դարձավ ԵՎՐՈ-2024-ի հաղթող։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Անչելոտին «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգան Չեմպիոնների լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ արքայական ակումբի բրազիլացի հարձակող Վինիսիուս Ժունիորը, որը «Ոսկե գնդակի» քվեարկության գլխավոր հավակնորդն էր, չի ստանա մրցանակը։