Բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանն արձագանքել է Էրիկ տեն Հագին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելուն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց առաջ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել Մորգանին՝ ի թիվս այլ հարցերի քննադատելով նաև Տեն Հագին։
«Յուրաքանչյուր բառ, որ Կրիշտիանուն ասաց ինձ Տեն Հագի մասին այդ հարցազրույցում, ժամանակի ընթացքում հաստատվեց: Էրիկը չափազանց գայթակղված, անհեռատես, անհարգալից և բոլորովին միջակ մարզիչ է, ով պարզապես չկարողացավ գլուխ հանել համաշխարհային կարգի տաղանդներից և ղեկավարել այս մասշտաբի ակումբը», — գրել է Մորգանը սոցիալական մեդիայի X հարթակում (նախկինում Twitter):