Այսօր Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։
Ֆուտբոլային ամենասպաված միջոցառմանն ընդառաջ, «Ոսկե գնդակի» պաշտոնական սոցիալական ցանցում, կարծես, ակնարկվել է, թե ով է ստանալու մրցանակն այս տարի: Տեսանյութում Դիդյե Դրոգբան «Ոսկե գնդակը» հանձնում է բլոգեր Իրան Ֆերեյրիին, որը հայտնի է Ռեսեբ մականվամբ։ Բլոգերը Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով է եղել։
Այս հրապարակումից հետո երկրպագուները մեկնաբանություններում ավելի վստահ են դարձել, որ բաղձալի մրցանակը կշնորհվի Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը հաղթել է Լա Լիգայում և «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։