Իտալիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը» իրական ճակատամարտ բեմադրեցին «Ջուզեպե Մեացայում» (4:4)։
Միլանյան ակումբը առաջինը բացեց հաշիվը, սակայն շատ արագ երկու գոլ բաց թողեց ու հայտնվեց պարտվողի դերում։
35-րդ րոպեին «ներաձուրիները» Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո «վերակենդանացան»՝ հանդիպման հաշիվը դարձնելով 4։2։
Սակայն այս հաշվի հետ համաձայն չէր թուրինյան ակումբի նոր ծագող աստղ Կենան Յիլդիզը, որի դուբլն էլ ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։4։
Այլ արդյունքներ՝
«Պարմա» — «Էպոլի» — 1։1
«Լացիո» — «Ջենոա» — 3։0
«Մոնցա» — «Վենեցիա» — 2։2
«Ինտեր» — «Յուվենտուս»՝ 4-4
Գոլերը՝ (Զիելինսկի 15′, 37′), (Մխիթարյան 35′), (Դումֆրիս 53′), — (Վլահովիչ 20′), (Տիմոտի Վեա 26′), (Յիլդիզ 72′, 82′)
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև