«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան խոսել է «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպման մասին.
«Մենք վստահ ենք մեր գաղափարների և մեր ֆուտբոլի հարցում: Մեզ մեծ հանդիպում է սպասվում, որում պետք է հանդես գանք ամենաբարձր մակարդակով։
Մենք միշտ խաղադաշտ ենք դուրս գալիս մեր ուժերի 200 տոկոսը տալու համար։ Չի եղել ոչ մի հանդիպում, որտեղ մենք այլ կերպ վարվենք»,- Մոտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Իտալիայի Ա Սերիայի իններորդ տուրի «Ինտեր»-«Յուվենտուս» խաղը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին։