Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (0:4) 8 անգամ հայտնվել է «խաղից դուրս» վիճակում:
Բացի այդ, խաղի ընթացքում չեղարկվեցին Մբապեի խփած երկու գոլերը:
54-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց իր թիմին: 56-րդ րոպեին Լևանդովսկին կրկնապատկեց հաշիվը՝ ձևակերպելով դուբլ: 78-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լամին Յամալը երրորդ գնդակն ուղարկեց «Ռեալի» դարպասը: 84-րդ րոպեին Ռաֆինյան խփեց «Բարսելոնայի» չորրորդ գոլը:
11 խաղից հետո մադրիդյան ակումբը վաստակած 24 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: «Բարսելոնան» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։