Այսօր իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Հանսի Ֆլիկի թիմի կազմում երկու րոպեում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ էլ իրենց հաշվին գրանցեցին Լամին Յամալն ու Ռաֆինյան։
«Ցանկանում եմ մեկ բան ասել՝ «visca Barça!» (Կեցցե՛ Բարսան)»,- ասել է հանդիպումից հետո Լամին Յամալը, ում խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։