«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել այս հանդիպմանը։
Այսօր իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։