Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 11-րդ տուրի խաղում այսօր 4։0 հաշվով հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մարզչական կարիերայում սա10-րդ պարտությունն էր «Բարսելոնայի» դեմ խաղերում:
Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, 56-րդ րոպեին լեհ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել: 78-րդ րոպեին հյուրերի վինգեր Լամին Յամալը երրորդ գնդակն է ուղարկել «Ռեալի» դարպասը, իսկ 84-րդ րոպեին Ռաֆինյան խփել է կատալոնացիների չորրորդ գնդակը։
Իսպանական Պրիմերայում անցկացրած 11 հանդիպումներից հետո մադրիդյան ակումբն ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» 30 միավորով առաջին տեղում է։