«Բրայթոնն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Վուլվերհեմփթոնի» հետ։
Հյուրերի դարպասապահի՝ մրցակցի ֆուտբոլիստին գնդակը փոխանցելուց հետո տանտերերը խփեցին ասյ խաղում առաջին գոլը․ աչքի ընկավ Ուելբեքը։ Երկրորդ գոլն իր ակտիվում գրանցեց Ֆերգյուսոնը։ Խաղավերջում հյուրերը երկու գնդակ խփեցին․ աչքի ընկան Աիտ Նուրին և Մատեուշ Կունյան։
Ուելբեքի գոլը՝ ստորև․
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Բրենտֆորդը» 3-2 հաշվով հաղթում էր «Իպսվիչին»՝ հանդիպման ընթացքում զիջելով մրցակցին երկու գնդակ։ Սակայն խաղավերջում Դելապի խփած գոլի շնորհիվ հյուրերը, որոնք խաղում էին 10 հոգով, կարողացան, հավասարեցնել հաշիվը։ Բայց միևնույն է՝ Թոմաս Ֆրանկի թիմը կարողացավ երեք միավոր կորզել այս խաղում․ 97-րդ րոպեին աչքի ընկավ Մբուեմոն։
Մբուեմոյի ֆանտաստիկ գոլը
«Աստոն Վիլան» Բարքլիի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում էր «Բորնմուտին», սակայն այս հանդիպումն էր հետ չմնաց մյուսներից․ 96-րդ րոպեին Էվանիլսոնը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։
Մրցաշարային աղյուսակը՝