Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն «Էլ կլասիկոյից» առաջ խոսել է առաջիկա հանդիպման, մրցակցի հարձակվող Վինիսիուս Ժունիորի, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարման ոճի մասին։
Հիշեցնենք, որ «Էլ կլասիկոն» այսօր է՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
«Վստահ եմ, որ առաջիկա խաղում կհաղթի «Բարսելոնան»։ Բարդ խաղ է լինելու։ «Բարսելոնան» պետք է ցույց տա վարպետություն և տակտիկական կարգապահություն։
«Էլ կլասիկոն» ինձ համար կարևոր իրադարձություն է։ Վինիսիուսի դեմ խաղն ընկալվում է որպես մարտահրավեր, այլ ոչ թե սպառնալիք։ Վինիսիուսը լավագույն խաղացողներից է, ինչն ինձ համար մոտիվացնող գործոն է։
Մարզիչն ունի հստակ փիլիսոփայություն, և կարևոր չէ, թե ում դեմ ենք խաղում՝ մենք միշտ նույն խաղն ենք ցուցադրում»,- Կունդեի խոսքն է մեջբերում SportyTV-ն։