«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է հեռանալ անգլիական ակումբից և տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդյան ակումբը կարող է անվճար պայմանագիր կնքել անգլիացի ֆուտբոլիստի հետ՝ որպես ազատ գործակալ։ Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը մտադիր է Ալեքսանդր-Առնոլդին 4, կամ 5 տարվա պայմանագիր առաջարկել մինչև՝ 2029-2030 թվականները : Նշվում է, որ մադրիդյան ակումբում ֆուտբոլիստը կկարողանա վաստակել տարեկան մոտավորապես 14-ից 15 միլիոն ֆունտ։
Նշենք, որ «Կարմիրների» հիմնական թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 321 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ։