«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը խոսել է կատալոնական ակումբի կազմում իր կարիերայի մասին։
«Ես ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես «Բարսելոնայի» լեգենդ։ Ես ուրախ կլինեմ թողնել իմ ժառանգությունը: Այս մեծ ակումբի պատմության մի մասը լինելն անհավանական կլիներ»,- Յամալի խոսքերն է մեջբերլ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Լ
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի գործող պպայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Transfermark-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։