«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է «Բարսելոնա» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը։
«Ես չեմ մտածում այդ մասին: Բայց ոչինչ երբեք չպետք է բացառել՝ ոչ կյանքում, ոչ ֆուտբոլում»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում մեջբերում է Bayern & Germany-ն։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ 29-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին կարող է միանալ առաջիկա ամռանը, երբ ավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետ «Բավարիայի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել 10 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt-ը գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: