Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Ջոշուա Նասիմենտոն, խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին՝ նշելով այն խաղացողին, որը պետք է ստանա այդ մրցանակը։
«Վինիսուսը լավ գիտի, թե ինչ ներդրում է ունեցել հայրս ֆուտբոլի պատմության մեջ: «Կցանկանայի, որ Վինին ստանար «Ոսկե գնդակը», քանի որ մրցանակը վաղուց չեն նվաճել բրազիլացիները»,- Նասիմենտոյի խոսքերն է մեջբերում իսպանական El Larguero-ն։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։