Հաքերները կոտրել են «Յուվենտուսի» անգլալեզու հաշիվը X սոցիալական ցանցում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ խնդրելով անտեսել այս էջի տեղեկատվությունը։
Հաշիվը կոտրելուց հետո «Յուվենտուսի» էջում հաղորդագրություն է հայտնվել 19-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի՝ Մադրիդի «Ռեալից» թուրինյան ակումբ տեղափոխության մասին, որն իրականությանը չի համապատասխանում։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցլ է 10 հանդիպման՝ աչքի չընկնելով որևո օգտակար գործողությամբ։