«Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Շտուտգարտի» դեմ խաղում (4:0) լուրջ վնասվածք է ստացել։
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 20-ամյա խաղացողը անրակի կոտրվածք է ստացել և վիրահատվել։
Կիրակի՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան ֆուտբոլիստին բարեհաջող վիրահատել են։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։