«Տորինոյի» հենակետային կիսապաշտպան Սամուելե Ռիչին հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ուժեղագույն ակումբներից մեկի՝ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» դիտարկում են իտալացի կիսապաշտպանին որպես Ռոդրի փոխարինող, որը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը։
Ռիչիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։ Նրա պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Իտալացու տրանսֆերով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: