«Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Շտուտգարտի» դեմ խաղում (3:0) նոր ռեկորդ է սահմանել։
31-ամյա խաղացողը հեթ-տրիկից բացի աչքի է ընկել մեկ այլ ուշագրավ ցուցանիշով։ Քեյնն ամբողջ խաղի ընթացքում մրցակցի դրպասին կատարել է 10 հարված, ինչն անգլիացու համար «Բավարիայում» գրանցած լավագույն արդյունքն է:
Հատկանշական է, որ «Շտուտգարտի» բոլոր խաղացողները միասին «Բավարիայի» դարպասին հարվածել են 4 անգամ։
Հիշեցնենք, որ այսօրվա հեթ-տրիկը Քեյնի համար 3-րդն էր ընթացիկ մրցաշրջանում, իսկ ընդհանուր առմամբ 7-րդը մյունխենցիների համար: