«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի վնասվածքի մասին, որը նա ստացել է Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիա – Դանիա խաղում (1:0):
«Շնորհակալ եմ Իսպանիայի ազգային հավաքականի մարզչին, որ չստիպեց Յամալին խաղալ երկրորդ խաղում։ Լամինը հիմա լավ է։
Մենք չենք խնդրել Ֆեդերացիային վերադարձնել Լամինին։ Հասկանում եմ, որ դա դժվար որոշում էր մարզչի համար, քանի որ ես ինքս գլխավորել եմ ազգային հավաքական։ Լամինի համար պատիվ է խաղալ իր երկրի համար: Ազգային հավաքականի մարզիչն ամեն ինչ ճիշտ է արել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 3-րդ տուրի Դանիայի հետ հանդիպումից հետո հարձակվողը վերադարձել է «Բարսելոնա» և չի մասնակցել Սերբիայի հետ խաղին (3:0):