«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին հանդիպել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Չավին Ֆլիկին հաջողություն է մաղթել կատալոնական ակումբում։
44-ամյա իսպանացին նաև լուսանկար է հրապարակել սոցցանցերում, որին կից գրել է․ «Լավագույնն եմ քեզ ցանկանում Հանսի ու առաջ «Բարսա»։ Շնորհակալություն, հաճելի էր հանդիպել։