Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Գյումրիի Քաղաքային մարզադաշտում կայացած խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացել է գյումրեցիների 24-ամյա կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը՝ Դոնալդ Կոդիայի փոխանցումից հետո գլխի փայլուն հարվածով գրավելով հյուրերի դարպասը:
Խաղի վերջին վայրկաններին արդեն Կոդիան է կարողացել գոլ գրանցել իր անվան դիմաց: Իվուարցի հարձակվողը 90+6-րդ է դարձել գոլի հեղինակ:
Նշենք՝ «Շիրակն» առաջին խաղն էր անցկացնում Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ:
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 13 միավորով զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վեստ Արմենիան» 6 միավորով 9-րդ տեղում է: