«Յուվենտուսին» զարմացրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարցազրույցը, որում նա նշել է, որ ցանկանում է մնալ թուրինյան ակումբում՝ դոպինգի պատճառով որակազրկումից հետո։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ այս հարցազրույցը համաձայնեցված չի եղել թուրինյան ակումբի մամուլի քարտուղարության հետ։ Ընդգծվում է, որ այս պահին «Յուվենտուսը» չի տեսնում Պոգբային թիմի կազմում։
Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ Պոգբայի որակազրկումը չորս տարուց կրճատվել է մինչև 18 ամիս։ Այսպիսով, կիսապաշտպանը 2025 թվականի մարտին կկարողանա վերադառնալ խաղադաշտ: