Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է Իսպանիայի առաջնությունից տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա։
Այս մասին հայտնում են Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»:
Մայրաքաղաքային ակումբը փորձում է համաձայնության գալ կատալոնական ակումբի հետ Անսուին վարձակալելու համար՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։