Պաու Կուբարսին և Լամին Յամալն ընդգրկվել են ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում։
Ցուցակը կազմել է The Guardian-ը։ Ֆուտբոլիստները դասակարգված չեն ըստ վարկանիշի, այլ նշված են ընդհանուր աղյուսակում։
Բացի «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից, ցանկում ընդգրկվել են Ժոան Մարտինեսը «Ռեալից», Չիդո Օբի-Մարտինը և Ջեյմս Օվերին (երկուսն էլ Մանչեսթեր Յունայթեդ), Ֆրանկո Մաստանտուոնոն (Ռիվեր Փլեյթ), Էնցո Մոլեբե (Լիոն), Վիգո Գեբելը (ՌԲ Լայպցիգ), Մատիա Լիբերալի (Միլան), Ռոդրիգո Մորա (Պորտու),Ջոնաթան Կյուսի-Ասարեն (Բավարիա), Շեյն Կլյուվերտը (Բարսելոնա), Էշտեվաոն (Պալմեյրաս)։
Հետաքրքիր է, որ ցանկում ընդգրկվել է նաև ֆուտբոլիստ, ով ներկայացնում է ոչ թե ակումբ, այլ ավագ դպրոց։ Խոսքը ճապոնացի Ռենտո Տակաոկայի մասին է, ով ներկայացնում է Նիշո Գակուեն ավագ դպրոցը։