Մեղադրող կողմը չորս տարվա ազատազրկում է պահանջել Հարավային Կորեայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հվանգ Ի-Չոյի համար, հայտնում է L’Equipe-ը։
Մարզիկը մեղադրվում է 2022 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում չորս անգամ առանց զուգընկերների համաձայնության էրոտիկ բնույթի տեսանյութեր նկարահանելու մեջ։
Տեսանյութերը համացանցում հայտնվեցին այն բանից հետո, երբ 2023 թվականի հունիսին Հվանգի հարսնացուն դրանք տարածեց սոցիալական ցանցերում՝ փորձելով նրան շանտաժի ենթարկել: Սեպտեմբերին հարսնացուն դատապարտվեց է երեք տարվա ազատազրկման շանտաժի համար։
Այնուամենայնիվ, խաղացողի դեմ մեղադրանքները շարունակվեցին, քանի որ դատախազներն ասացին, որ նա տեսահոլովակն անօրինական է նկարահանել: 31-ամյա խաղացողի փաստաբանը հայտնել է, որ խաղացողը ընդունել է բոլոր մեղադրանքները երեկ՝ հոկտեմբերի 16-ին կայացած դատավարության ժամանակ:
Հարձակվողը Հարավային Կորեայի հավաքականի կազմում անցկացրել է 62 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ Այժմ նա հանդես է գալիս թուրքական «Ալանյասպորի» կազմում, նախկինում խաղաել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստում» և «Նորվիչում», ինչպես նաև ֆրանսիական «Բորդոյում» և հունական «Օլիմպիակոսում»: