Հեղինակավոր Goal պորտալը հրապարակվել է ԱԱ-2026-ի հաղթողի հավակնորդների դասակարգման նոր տարբերակը։Դասակարգման աղյուսակի վերին մասում տեղի են ունեցել վերադասավորումներ՝ աշխարհի գործող գավաթակիր Արգենտինայի հավաքականն առաջին տեղից նահանջել է երկրորդ հորիզոնական։
Հավակնորդնրի վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել Իսպանիայի հավաքականը, որն այս տարի հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարի ֆավորիտների ցուցակի լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականը։
Լավագույն 10-յակում են նաև Անգլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի և Նիդերլանդների հավաքականները։