«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ դեռևս չի պատրաստվում գլխավորել որևէ ազգային հավաքական։
«Ես չգիտեմ, թե որտեղ եմ հետագայում աշխատելու։ Եթե Ռոբերտո Բաջոն դառնա իմ օգնականը, ես կգամ Իտալիա»,- ասել է Գվարդիոլան Che Tempo Che Fa-ի եթերում:
Գվարդիոլան և Բաջոն միասին խաղացել են իտալական «Բրեշիայում» 2000-ականների սկզբին։ Նշենք, որ ներկայում Բաջոն զբաղեցնում է Իտալիայի հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը։