«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան քննադատել է իր նախկին ակումբին՝ Ալեքս Ֆերգյուսոնին գումար չվճարելու որոշման համար։
Շոտլանդացին, ով նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», վերջին տարիներին աշխատել է ակումբում որպես դեսպան և դրա դիմաց ստացել է աշխատավարձ։ Ծախսերը խնայելու ծրագրի շրջանակում «Յունայթեդում» որոշել են դադարեցնել նրան վճարումները:
«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը պետք է հնարավորություն ունենա անել այն, ինչ ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում», մինչև իր մահը: Ակումբի այս որոշումը ցույց է տալիս հարգանքի բացակայություն։ Սա բացարձակապես սկանդալային է:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը միշտ կլինի իմ ղեկավարը»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։