Թոմաս Տուխելը նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ. գերմանացի մասնագետն անմիջապես աշխատանքի չի անցնի, այլ պաշտոնը կզբաղեցնի հունվարի 1-ից։
Իր առաջին ասուլիսում Տուխելը մեջբերել է լեգենդար Պելեի արտահայտությունը.
«Մեծն Պելեն ասել է. «Ուեմբլին ֆուտբոլի սիրտն է, մայրաքաղաքն ու տաճարը»։ Կարծում եմ, որ նա միանգամայն ճիշտ էր»,- լրագրողներին ասել է Տուխելը:
Թոմաս Տուխելի պայմանագիրը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ նախատեսված է մեկուկես տարով։